Հայի և ադրբեջանցու ընկերության մասին ֆիլմը պատրաստ է. նախկին պատգամավորը սպասում է հարմար առիթի
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայի և ադրբեջանցու ընկերության մասին ֆիլմը պատրաստ է. նախկին պատգամավորը սպասում է հարմար առիթի


* 13-01-2018, 12:11 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1235 անգամ


Հայի և ադրբեջանցու ընկերության մասին ֆիլմը պատրաստ է. նախկին պատգամավորը սպասում է հարմար առիթի  «Փաստ» օրաթերթն անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկարահանած նոր ֆիլմին, որը ներկայացնում է 1988-2016 թվականը տեղի ունեցած դեպքերը։

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Փաստ» օրաթերթին տեղեկացրել է, որ արդեն ավարտվել են նոր ֆիլմի աշխատանքները, և սպասում է հարմար առիթի, որ ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպեն: Ի դեպ, Հակոբյանի հեղինակած նոր ֆիլմը, որի վերնագիրն է՝ «Մենք ընկերներ ենք» հայի և ադրբեջանցու ընկերության մասին է:

«Ֆիլմը սկսվում է 1988 թվականի դեպքերից և շարունակվում է մինչև մեր օրերը, մինչև 2016 թվականի ապրիլ ամիս: Ո՛չ մենք, ո՛չ մեր քաղաքական մեծամասնությունը, ոչ էլ մեր հանրապետության նախագահը երբեք ու երբեք կողմ չենք եղել պատերազմի: Ընդհակառակը, միայն խաղաղության ճանապարհով ենք գնացել և մեր ֆիլմերն էլ են այդ մասին»,- ասել է Հակոբյանը:

Նրա խոսքով` Եթե մեր հարևանները մեր հանդեպ ուժ կիրառեն, ապա բնական է, որ մենք էլ պետք է համապատասխան ուժ կիրառելով մեր երկիրը պաշտպանենք, բայց մենք երբեք էլ պատերազմին կողմնակից չենք եղել:

«Այն ամենին, որ հիմա ականատես ենք լինում, դա Ալիևի վարած քաղաքականության հետևանքն է, թե չէ ժողովուրդն ինչ մեղք ունի: Մենք երբեք էլ չենք ասել, որ ադրբեջանի ժողովուրդը վատն է, այլ ասել ենք, որ այդ երկրի վարած քաղաքականությունն է վատը: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք մեր քաղաքականությամբ կողմնակից ենք խաղաղության, բարեկամության, հարևանության: Եվ այդ դեպքում, եթե կլինեն քննադատողներ, թող մեզ քննադատեն»,- ասել է Հակոբյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (199)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS