*
Ինտելեկտուալ շարժում ՇՊՀ-ից
Շիրակի պետական համալսարանում բացվել է «Բանականության բանալի» ինտելեկտուալ ակումբը: Ակումբի բացումն ազդարարվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղով: Այսօր ուսանողների հարցերին պատասխանել է դասախոսների թիմը: Խաղն ավարտվել է 6:5 հաշվով: Ձմեռային խաղաշրջանում 4 խաղ կանցկացվի: Գիտակները կպայքարեն ՇՀՊ գավաթի համար: Համալսարանն իր առջեւ խնդիր է դրել մարզում զարգացնել ինտելեկտուալ շարժումը:
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ