X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության երրորդ տարին է


* 12-01-2018, 13:06 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1648 անգամ


Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության երրորդ տարին էAysor.am: Այսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության երրորդ տարին:

Երեք տարի առաջ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում իրենց տան մեջ սպանված գտան Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, միայն 6 ամսական երեխան էր ողջ մնացել՝ վիրավորված։ Դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացավ նաև փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը:

Վալերի Պերմյակովը սպանությունը կատարել էր առանձնակի դաժանությամբ։

Դեպքի առթիվ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 5, 8 կետերի հատկանիշներով՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 4 կետերով՝ ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ և 34-329 հոդվածի 1-ն մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձը:

Դատավճռի համաձայն՝ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող բոլոր արարքներում և սպանության հոդվածի համար դատապարտվել ցմահ ազատազրկման, ավազակության հոդվածի համար՝ 10, սահմանն ապօրինի հատելու փորձի համար՝ 2 տարվա ազատազրկման:

Պերմյակովի պատժին գումարվել է նաև Ռուսաստանի զինվորական դատարանի կողմից նրա նկատմամբ արդեն իսկ նշանակված 10 տարի ազատազրկման ժամկետը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 2017 թվականի մայիսի 18-ին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (321)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS