X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ինքնաթիռը, որում 5 հայ ուղևոր է եղել, Թբիլիսիի փոխարեն վայրէջք է կատարել Բաքվում.Tert.am


* 12-01-2018, 12:24 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2191 անգամ


Ինքնաթիռը, որում 5 հայ ուղևոր է եղել, Թբիլիսիի փոխարեն վայրէջք է կատարել Բաքվում.Tert.amTert.am: Հունվարի 8-ին Չինական ավիաուղիներին պատկանող Պեկին-Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավը, որում եղել է ազգությամբ հինգ հայ, որից երեքը՝ ՀՀ քաղաքացի, վայրէջք է կատարել Բաքվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց օդանավի ուղևոր Իդա Մնացականյանը՝ ավելացնելով, որ հայերից մեկը 5-ամյա երեխա է եղել:

«Երեք օր առաջ Պեկին-Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավը մի քանի պտույտ տվեց, և ըստ օդանավի անձնակազմի բացատրության՝ չկարողացավ վայրէջք կատարել մառախուղի պատճառով: Մենք օդանավի անձնակազմին հայտնեցինք, որ չենք ցանկանում, որ օդանավը վայրէջք կատարի Բաքվի օդանավակայանում, որովհետև օդանավում հայեր կան և պետք է գտնել այլ այլընտրանքային տարբերակ: Սակայն մեզ չլսեցին և օդանավը վայրէջք կատարեց Բաքվում»,-ասաց Մնացականյանը:

Նա հայտնեց, որ բացի այն, որ օդանավը վայրէջք է կատարել Բաքվում, անձնակազմից իրենց չեն մոտեցել և արգելել են նրանց մնալ օդանավի մեջ:

«Մեզ մոտեցավ Բաքվի օդանավակայանի մեկ աշխատակից, ասաց, որ տեղյակ է, որ ազգությամբ հայեր ենք, հորդորեց ինքնաթիռում թողնել անձնագրերը և դուրս գալ չեզոք գոտի: Մենք այդպես էլ արեցինք, ամուսնուս և երեխայիս անձնագիրը թողեցինք օդանավակայանում, ես վերցրեցի իմ անձնագիրը, որովհետև ես և երեխաս ԱՄՆ քաղաքացիներ ենք, ամուսինս՝ Հայաստանի: 12 ժամ մնացինք Բաքվի օդանավակայանում։ Այն հատվածը, որը տրամադրել էին մեզ, միայն հայերով էինք գտնվում»,-ասաց Մնացականյանը:

Նա հայտնեց, որ այդ ընթացքում Չինական ավիաուղիների (գրասենյակ ունի Բաքվի օդանավակայանում) որևէ ներկայացուցիչ իրենց չի մոտեցել, իսկ մառախուղի պատճառով այդ օրը Թբիլիսի ժամանող ինքնաթիռները վայրէջք չեն կատարել Թբիլիսում, սակայն Բաքու ևս չեն ժամանել:

Մնացականյանը հայտնեց, որ Բաքվից անմիջապես կապ է հաստատել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ով ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիների մասին միանգամից տեղեկացրել է Վաշինգտոնին:

«Չգիտեմ զուգադիպություն էր, թե ոչ, սակայն դրանից հետո Բաքվում մեր նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, սակայն չգիտեմ տրամադրվածությունից է, թե ոչ, նրանց տված հացն ու ջուրը կասկածելի էր»,-ասաց ուղևորը:

Նա պատմեց, որ կերակուրից ու ջրից ամուսինն ու երեխան օգտվել են և քնել, իսկ քանի որ նրանք քնել են, որոշել է ինքը ևս մի փոքր օգտվել, ինչից հետո գլխացավ է ունեցել:

Բաքվից Թբիլիսի տեղափոխվել են վայրէջքից 12 ժամ անց.«Նախքան այդ, երեք ադրբեջանցու ուղեկցությամբ չեզոք գոտուց գնացել ենք մինչև ինքնաթիռ երեխայիս ու ամուսնուս անձնագիրը վերցնելու: Ես գնացի, որովհետև միայն ես անձնագիր ունեի, իսկ դա էլ իր հերթին մեկ այլ վախ ու սթրես էր: Մյուս հայ զույգին այդքան ուշադրություն չէին դարձնում, որովհետև Բաքվում մտածեցին, որ մենք մի ամբողջ ընտանիք ենք»:

Իդա Մարտիրոսյանն ասաց, որ Բաքվում գտնվելուց հետո մինչև Թբիլիսի վերադարձը ՀՀ-ից իրենց հետ կապի մեջ են եղել և ուղղորդել են, խորհուրդներ են տվել: «Այժմ ես բողոքելու եմ Չինական ավիաուղիների դեմ իրենց անմարդկային վերաբերմունքի, մեզնով չհետաքրքրվելու և մեր իրավունքները չպաշտպանելու համար: Ավիաընկերությունը պետք է պատասխան տա դրա համար»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (321)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS