Ոստիկանները հեռացրեցին Մաշտոցի պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցներին
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ոստիկանները հեռացրեցին Մաշտոցի պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցներին


* 11-01-2018, 18:53 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 849 անգամ


Ոստիկանները հեռացրեցին Մաշտոցի պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցներինPanorama.am:«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՄԻՊ-ի գրասենյակի առջև։ Նրանք բողոքում են «Սասնա ծռերի» անդամներ Արային Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահման պայմաններից և պահանջում հետևողական լինել վերջիններիս առողջական վիճակին։ Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանն արդեն 25-րդ օրն է՝ չի դադարեցնում հացադուլը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, խմբի ազատազրկման մեջ գտնվող անդամները ենթարկվում են կտտանքների, մինչդեռ մտավորականությունը անհաղորդ է իրադարձություններին և շարունակում է լռել։

ՄԻՊ Արման Թաթոյանն ավելի ուշ ընդունեց ցուցարարներին։ Նա հավաստիացրեց, որ նշված անձանց առողջական վիճակն իր անմիջական ուշադրության ներքո է։

Նա տեղեկացրեց, որ ձևավորվել է հատուկ խումբ, որը իր առջև հանձնարարական ունի պարբերական, չհայտարարված այցեր կատարել ՔԿՀ-ներ՝ պարզելու դատապարտյալների առողջական վիճակը։

«Այս պահին մեր խնդիրը հետևելն է, որպեսզի Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ վերաբերմունքը ՔԿՀ-ում լինի այն պահանջներին համապատասխան, ինչպիսին պահանջում է հացադուլը։ Ինչ վերաբերվում է Արմեն Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջին, ապա նա ցանկանում է տեղափոխվել բացառապես նշված քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանը համաձայնեց ցուցարարների այն պնդմանը, որ հացադուլը ծայրահեղ քայլ է, միջոց, որով մարդը հանրության ուշադրությունն է հրավիրում է իր խնդիրների վրա։ Նա, սակայն, հիշեցրեց, որ ՄԻՊ գրասենյակն իրավասու չէ կազմակերպել դատապարտյալների տեղափոխությա հարցը, իրենք միայն տեղափոխության հարց բարձրացնելու իրավասություն ունեն։

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշայանն իր հերթին նկատեց, որ հացադուլ հայտարարծ երկու անձանց կյանքը կշեռքի նժարի վրա է։

«Հայաստանում օրենք չկա, Հայաստանում ինստիտուտները ծառայում են բացառապես ինչ-որ խմբի շահերի»,- ասաց նա։

Ակտիվիստ Թամար Հովհաննիսյանն էլ նշեց, որ Բիլյանի պահման պայմաններն ուղղակի սարսափելի են։ 6 հոգանոց խցում պահվում է 13 կալանավոր։

ՄԻՊ-ի գրասենյակից դուրս գալուց հետո երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա։ «Գնում ենք երթի, բայց չգիտենք՝ ինչ ընթացք կստանա»,- հայտարարեց Թամար Հովհաննիսյանը։

Այնուհետ «Սասնա ծռերի» աջակիցները փակեցին Մաշտոցի պողոտան։ Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին։ Ավելի ուշ նրանք պողոտայի բանուկ մասից հեռացրեցին ցուցարարներին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (204)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS