X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՄԻԵԴ–ի վճիռն` ընդդեմ Հայաստանի. Դանիայում ՀՀ դեսպան Արզումանյանին կվճարվի 2500 եվրո տուգանք


* 11-01-2018, 14:39 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 374 անգամ


ՄԻԵԴ–ի վճիռն` ընդդեմ Հայաստանի. Դանիայում ՀՀ դեսպան Արզումանյանին կվճարվի 2500 եվրո տուգանք Sputnik: Դանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հաղթեց սեփական երկրի դեմ ներկայացված հայցում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս անգամ բավարարել է Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցը։ Այս մասին ինֆորմացիան հրապարակվել է ՄԻԵԴ–ի պաշտոնական կայքում։
Հայաստանի կառավարությունը քաղաքական գործիչ, դիվանագետ Ալեքսանդր Արզումանյանին կվճարի 2000 եվրո որպես բարոյական փոխհատուցում և 500 եվրո դատական ծախսերի համար։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում. խախտվել են նրա` Ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։

Արզումանյանը ՄԻԵԴ հայց է ներկայացրել տարիներ առաջ: Որպես ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ, Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը։ Կալանքի տակ նա հայտնվել էր «Փողերի լվացման» հայտնի գործով։

Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։

Դանիայի Թագավորությունում ՀՀ ներկայիս արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հայց էր ներկայացրել տարիներ առաջ՝ մինչև այս պաշտոնին նշանակվելը։ Նա դեսպան է նշանակվել 2017թ.–ին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2018 (188)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS