X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դանակահարություն և ծեծկռտուք Շատին և Եղեգիս համայնքների բնակիչների միջև. Tert.am


* 11-01-2018, 13:19 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1380 անգամ


Դանակահարություն և ծեծկռտուք Շատին և Եղեգիս համայնքների բնակիչների միջև. Tert.amՎայոց ձորի մարզում այսօր Եղեգիս և Շատին համայնքների բնակիչների կողմից միջպետական ճանապարհը չի փակվել: Մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է խոշորացված համայնքի ղեկավարին և Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավարին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցը. «Այսօր բնակիչները ոչ մի ճանապարհ չեն փակել, մարզպետն է հանդիպում է ունեցել խոշորացված համայնքի ղեկավարի ու Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավարի հետ»:

Ինչ վերաբերում է վերջերս խոշորացված Եղեգիս համայնքի և խոշորացմանը դեմ Շատին համայնքի բնակիչների միջև ծեծկռտուքին ու դանակահարությանը, մարզպետարանից որևէ տեղեկություն չհայտնեցին:

Մարզպետարանի պաշտոնյա Աղվան Հարությունյանն ասաց, որ դեպքեր գրանցվել են. «Նման դեպք կա, սակայն բոլոր գրանցված դեպքերով զբաղվում են իրավապահները, ես ասելիք ու տեղեկություններ չունեմ»:

Եղեգիսի նախկին համայնքապետ Յուրիկ Մկրտչյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես բոլորը,այնպես էլ ինքը լսել է, որ համայնքի բնակիչ է դանակահարվել. «Հունվարի 7-ին կամ 8-ին լսել եմ, որ Դավիթը դանակահարվել է, բայց մանրամասներին չեմ տիրապետում»:

Շատինի նախկին համայնքապետ Սամվել Խուդոյանը, ում կողմնակիցներն են բողոքի ակցիաներ իրականացնում և պահանջում, որ համայնքապետի ընտրությունները չեղարկվեն, Tert.am-ի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցերին: Հարցին, թե տեղեկություն կա, որ իր կողմնակիցները մարդ են ծեծել, դանակահարության դեպք է գրանցվել, ասաց. «Ես հիմա հաշվարկ եմ անում, ուշ զանգեք, բայց չգիտեմ երբ կվերջացնեմ հաշվարկս»:

Շատին համայնքում գրանցված դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ առաջիկայում պաշտոնական տեղեկատվություն կտրամադրեն:

Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում խոշորացված Եղեգիս համայնքի համայնքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ Եղեգիս համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր 4 թեկնածու: Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը ստացել է 1816 ձայն, Արմեն Սեդրակյանը՝ 15 ձայն, Մամիկոն Սմբատյանն ստացել է 37 ձայն, իսկ Արթուր Ստեփանյանը ստացել է 1952 ձայն և ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (308)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS