X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

2018թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. կառավարությունը հաստատեց նախագիծը


* 11-01-2018, 13:07 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 689 անգամ


2018թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. կառավարությունը հաստատեց նախագիծըԱյսօր կառավարության նիստին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ «Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:

Նա նշեց, որ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան, ինչպես նաև մյուս բոլոր տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցները տեղակայված են՝ հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցի վարորդի համար տեսանելի և ընկալելի լինելու հանգամանքը։

«Հետևաբար, աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթևեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար: Պարունակում է ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր»,-ասաց Վահան Մարտիրոսյանը, ասաց նա և նշեց, որ նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը 2018 թվականի ապրիլի 1-ից:

Նա հստակեցրեց, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի ու սեփականության վրա:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով վարում էր այսօր կառավարության նիստը, հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ տրված լուծումներով որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում: Նախարարը պարզաբանեց, որ մինչև ապրիլի մեկը ներմուծված մեքենաները կարող են շահագործվել, այսինքն՝ նրանք ովքեր պատվիրել են և օրինակ՝ եկող շաբաթ մեքենան ստանալու են, նրանք ևս ոչ մի խոչընդոտ չունեն, այսինքն՝ մինչև ապրիլի մեկը կարող են ներմուծել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (308)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS