X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանուհուն մեղադրել են հայ ընկերների օգնությամբ Արցախ գաղտնի այցելելու փորձի մեջ


* 10-01-2018, 21:27 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1059 անգամ


Ադրբեջանուհուն մեղադրել են հայ ընկերների օգնությամբ Արցախ գաղտնի այցելելու փորձի մեջ Sputnik: «Հայ ընկերները» պետք է օգնեին աղջկան թաքցնել «նենգ» ծրագիրը:
Համացանցի ադրբեջանցի օգտատերերից մեկը` Զիյա Աթան, մեղադրել է իր հայրենակցուհուն` ուսանողուհի Ֆիդան Թյուրքսոյին, որ նա իբր ցանկանում է գաղտնի կերպով Արցախ այցելել:
Այդ մասին սոցցանցում գրել է Աթան` հրապարակելով Թյուրքսոյի հետ ունեցած նամակագրությունը, որը պետք է ապացույց հանդիսանար աղջկա «նենգ» ծրագրի համար:

Ընդ որում, Աթան պնդում է, որ աղջիկը ցանկանում է խուսափել անձնագրում համապատասխան կնիք դնելուց, որպեսզի Ադրբեջանում նրա այցի մասին չիմանան: Եվ դրանում նրան պետք է օգնեին «հայ ընկերները»:

Ֆիդան Թյուրքսոյն իր հերթին այդ մեղադրանքները զրպարտություն է անվանել` կոչ անելով չենթարկվել խաբեության ու չհավատալ գրառումներին և նամակագրությանը:

Նա ամեն ինչ բարդել է Զիայի հետ ունեցած անձնական կոնֆլիկտի վրա` պնդելով որ նա զրպարտում է իրեն: Ֆիդանի վկայությամբ` նա իսկապես Facebook-ում հայ ընկերներ ունի, սակայն պետական գաղտնիքների չի տիրապետում, այնպես որ նրանց որևէ տեղեկություն փոխանցել չի կարող, պնդում է աղջիկը:

Այժմ Ֆիդան Թյուրքսոյի Facebook-յան էջն ապաակտիվացրած է:



Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ նախկինում Թյուրքսոյին արդեն քննադատել են հայերի հետ ընկերություն անելու համար, ինչին ի պատասխան նա հայտնել էր, որ հայերեն է ուսումնասիրում համացանցի միջոցով և հայերն օգնում են նրան այդ հարցում, իսկ նա փոխարենը նրանց ադրբեջաներեն է սովորեցնում:

Տեղական ԶԼՄ-ները Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության արձագանքին են սպասում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2018 (188)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS