X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սերժ Սարգսյանը կարգադրել է չեղարկել թանկացումները


* 10-01-2018, 17:55 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1966 անգամ


Սերժ Սարգսյանը կարգադրել է չեղարկել թանկացումները«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանը անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ կարգադրել է բացառել բոլոր հնարավոր թանկացումները:

Խորհրդակցությանը մասնակցել են ինչպես տնտեսական ոլորտի նախարարներ, այնպես էլ ոլորտի հետ առնչվող այլ պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանին հատկապես անհանգստացրել է տրանսպորտի ոլորտում սպասվող կոլապսը, որի նախանշաններն արդեն տեսանելի են: Գազի և դիզելային վառելիքի թանկացումը հանգեցրել է նրան, որ ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդները կա՛մ պետք է թանկացնեն ուղեվարձը, կա՛մ տնտեսական վնասաբերության պատճառով դադարեցնեն աշխատանքը: Քանի որ ուղեվարձի թանկացումը ադմինիստրատիվ մեթոդներով արգելված է, շատ վարորդներ ուղղակի դուրս չեն գալիս երթուղի:

Թե ինչ լուծում կտրվի այս հարցին՝ այս պահին դժվար է ասել, բայց ըստ մեր աղբյուրի՝ Սարգսյանը կարճ ժամանակ է տվել խնդիրը կարգավորելու համար: Միակ տրամաբանական լուծումը կարող է լինել այն, որ չեղյալ հայտարարվեն Հարկային օրենսգրքով նախատեսված և 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած բենզինի և սեղմված գազի վրա կիրառվող ակցիզային հարկի ավելացումները, իսկ դիզելային վառելիքի հետ կապված չեղարկվի ԱԱՀ կիրառումը: Բայց այդ դեպքում էլ անհրաժեշտություն կառաջանա վերանայել 2018թ. բյուջեն, քանի որ բյուջեով 100 մլրդ դրամից ավելի հարկային մուտք է նախատեսված, որի մի մասն էլ պետք է ապահովվեր այս թանկացումների հաշվին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (308)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS