X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կդառնա՞ շտապօգնության ծառայությունը վճարովի. մեկնաբանում է տնօրենը


* 9-01-2018, 19:48 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1154 անգամ


Կդառնա՞ շտապօգնության ծառայությունը վճարովի. մեկնաբանում է տնօրենըSputnik: Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր մեկնաբանել է. կդառնա արդյո՞ք ծառայությունը վճարովի և որքանով կազդի վառելիքի թանկացումը ծառայության աշխատանքի վրա։
«Շտապ բժշկական օգնություն» ծառայությունը վճարովի չի դառնա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը` ըստ էության հերքելով ՀՀ առողջապահության նախարարի նախկինում արած հայտարարությունը։

Լևոն Ալթունյանը տարբեր առիթներով նշել է, որ շտապօգնության որոշ ծառայություններ պետք է դառնան վճարովի։

«Քաղաքացին չի ցանկանում գնալ պոլիկլինիկա, որովհետև անձրեւ է գալիս և գերադասում է սրսկման համար շտապօգնություն հրավիրել»,– ասել է նախարարը` համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ կանչերը պետք է լինեն վճարովի։
Շտապօգնության ծառայությունն օրական շուրջ 650 կանչ է սպասարկում, դրանց արդյունքում հիվանդին հիվանդանոց են տեղափոխում միայն 10-15% դեպքերում։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց շտապօգնության տնօրենը։ «Մենք կատարում ենք նաև ընտանեկան բժշկի ծառայություն, ստանում ենք կանչեր, որոնք բացարձակ շտապօգնություն բժշկի գործառույթը չեն»,– այս հարցում նախարարի հետ համաձայնեց Թագուհի Ստեփանյանը։ Բայց, ինչ վերաբերում է դրանց վճարովի դառնալուն, տնօրենը հայտարարեց, որ նման քննարկումներից տեղյակ չէ և առայժմ չի պատկերացնում, թե ինչպես պետք է տարբերակվեն հետաձգելի և անհետաձգելի և, համապատասխանաբար` անվճար ու վճարովի կանչերը։

Ի դեպ, վառելիքի թանկացումը ևս այս տարի շտապօգնության աշխատանքի վրա բացասական ազդեցություն չի ունենա։ Տիկին Ստեփանյանը նույնիսկ տեղյակ չէր Հայաստանում վառելիքի թանկացումից, քանի որ 2018թ–ի վառելիքի ամբողջ խմբաքանակը շտապօգնությունը ձեռք է բերել 2017–ին հայտարարված մրցույթով` այդ պահի գներով։

«Էժան գնով ենք գնել և, քանի որ մեծածախ գնում ենք կատարել, անհամեմատ ավելի էժան գնով ենք ձեռք բերել` 370 դրամի կարգի, նույնիսկ ավելի էժան, քան 2016թ–ին»,– մեր հարցին ի պատասխան հայտնեց Թագուհի Ստեփանյանը։

Ձեռք բերված վառելիքի խմբաքանակը բավական է ամբողջ ընթացիկ տարվա շտապօգնության աշխատանքը կազմակերպելու համար, ուստի վառելի թանկացումները տարվա ընթացքում ծառայության աշխատանքի վրա որևէ ազդեցություն չեն ունենա։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (299)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS