X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բնակիչներն ահազանգել են տարօրինակ հոտի առկայության մասին


* 9-01-2018, 16:33 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1682 անգամ


Բնակիչներն ահազանգել են տարօրինակ հոտի առկայության մասինՀունվարի 8-ին, ժամը 18:12-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում: Դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի դիտահորի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ հունվարի 9-ի առավոտյան ՀՀ ԱԻՆ ՓԾ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի աշխատակիցները, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Վեոլիա ջուր» և «Երևան գազ» ընկերությունների մասնագետների հետ, ուսումնասիրություններ են կատարել մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասի վերոնշյալ հասցեում:

ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները տեղում իրականացրել են դիտահորերում օդի մեջ քիմիական նյութերի առկայության և դրանց քանակության հետազոտություն, կատարվել են տեղանքում օդի և դիտահորերի ջրի նմուշառումներ, որոնք ենթակա են հետագա լաբորատոր հետազոտության:

Ստացված տվյալներով՝ նշված տարածքում օդի բաղադրության մեջ և դիտահորերում վտանգավոր կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերվել, իսկ գարշահոտությունը տարածվում է դիտահորերում առկա կոյուղաջրերից: Մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում:

Դեպքի վայրում աշխատող մյուս պետական գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների աշխատակիցները ևս կատարեցին համապատասխան նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննության նպատակով, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 5 աշխատանքային օրերի ընթացքում:

- Մանրակրկիտ փորձաքննության արդյունքները պարզ կլինեն առաջիկա օրերին, և միայն դրանից հետո կարող ենք նշել գարշահոտության հստակ պատճառներն ու ներկայացնել առաջարկություններ՝ հետևանքների վերացման համար,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Մուրադյանը:


Բնակիչներն ահազանգել են տարօրինակ հոտի առկայության մասին

Բնակիչներն ահազանգել են տարօրինակ հոտի առկայության մասին

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (299)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS