X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունած երկրում բացվել է Հայաստանի անունը կրող հրապարակ


* 9-01-2018, 15:34 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 646 անգամ


Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունած երկրում բացվել է Հայաստանի անունը կրող հրապարակ  Sputnik: Իջևանցի քանդակագործ Գոռ Դավթյանի հայ կնոջ կերպարով քանդակն այսուհետ կզարդարի Ուրուգվայի Մալդոնադո քաղաքի` մեր երկրի անունով կոչված հրապարակը։

Ուրուգվայի Պունտա դել Էստե նահանգի Մալդոնադո քաղաքում երեկ` հունվարի 8–ին, բացվել է Հայաստանի Հանրապետության հրապարակ։ Մեր երկրի անունով անվանակոչված հրապարակում տեղադրվել է իջևանցի քանդակագործ Գոռ Դավթյանի՝ հայ կնոջը ձոնված քանդակը:

Այս մասին տեղեկացնում է Մալդոնադոյի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջը։

Հայաստանի հրապարակ բացելու ծրագիրը համատեղ իրականացրել են Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը և Մալդոնադոյի քաղաքապետարանը: Հրապարակի բացմանը ներկա են եղել Ուրուգվայի զբոսաշրջության նախարար ազգությամբ հայ Լիլիամ Քեչիչյանը, Պունտա դել Էստեի նահանգապետ Անդրես Ջաֆիֆը, Մալդոնադոյի քաղաքապետ Անդրես Անտիա Բերհենսը, Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, Ուրուգվայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչներ:

Հրապարակի անվանակոչումը օրենքով իրականացվել է 2015 թվականին՝ բավարարելով Հայաստանի նախկին պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի նախաձեռնությունը:

Հրապարակը բացվել է Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի առթիվ։

Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը իր խոսքում հատուկ նշել է Ուրուգվայի կարևոր դերը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին ապաստան տալու, նրանց համար 2–րդ հայրենիք դառնալու գործում։

Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունած երկրում բացվել է Հայաստանի անունը կրող հրապարակ

«Հայ համայնքն ընտրել է այս դրախտային քաղաքը աշխարհից վերանալու, վերականգնվելու և Ցեղասպանությունից հետո նոր դեմքով աշխարհին ներկայանալու համար»,–ասել է Մկրտումյանը։

Հիշեցնենք, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունն է աշխարհում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (397)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS