«ASİMDER»-ի հայատյաց ղեկավարը հայտարարել է «նոր ASALA-ի» վերադարձի մասին
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«ASİMDER»-ի հայատյաց ղեկավարը հայտարարել է «նոր ASALA-ի» վերադարձի մասին


* 9-01-2018, 14:04 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1018 անգամ


«ASİMDER»-ի հայատյաց ղեկավարը հայտարարել է «նոր ASALA-ի» վերադարձի մասինErmenihaber.am: Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ և հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «Պայքար հայկական անհիմն պնդումների դեմ» միության (ASİMDER) նախագահ Գյոքսել Գյուլբեյը նոր հայտարարությամբ է հանդես եկել:

Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Գյուլբեյը հայտարարել է, որ «Հայաստանի ազատության հայ գաղտնի բանակը»՝ ASALA-ն, որի գործուենության դադարեցման մասին հայտարարվել էր 1984 թվականին, կրկին բացվել է Վրաստանի Ջավախք շրջանում «Վիրք-երկիր» անվամամբ:

Ըստ Գյուլբեյի՝ «Վիրք-երկիր» միությունը ահաբեկչական կառույց է, որը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը կյանքի կոչելու համար օգտագործում է Հայաստանում և այլ երկրներում բնակվող հայերին: ASİMDER-ի ղեկավարի պնդմամբ՝ Ախալքալաքում գտնվող ռուսական ռազմաբազան հեռանալիս դյուրակիր զինատեսակները թողել է «Վիրք-երկրի» անդամներին: Նա նշել է, որ կազմակարեպության նախկին ղեկավար Վահագն Չախալյանը 2008 թվականին ձերբակալվել էր անջատողական կազմակերպություն հիմնելու և զենքի առուվաճառքով զբաղվելու մեղադրանքով:

Անդրադառնալով Ջավախքի նորագույն պատմությանը՝ Գյուլբեյը հայտնել է, որ Ջավախքի խնդիրն առաջացել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետ միաժամանակ: Բայց քանի որ հայերը չեն կարողացել լուծել ղարաբաղյան խնդիրը, Ջավախքի հարցով որոշ պահանջներ առկախել են՝ չցանկանալով փակել աշխարհի հետ կապող միակ դարպասը, որն անցնում է Վրաստանով:

Հակահայ գործունեությամբ հայտնի գործչի պնդմամբ՝ Վրաստանում բնակվում է 600 հազար ադրբեջանցի թուրք, որոնցից Ջավախքի մոտակա գյուղերում և ավաններում ապրողների կյանքին վտանգ է սպառնում, քանի որ «Վիրք-երկրի» և ASALA-ի աշխարհայացքը նույնն են:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (204)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS