X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են UWW դասակարգման աղյուսակը


* 9-01-2018, 12:23 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 1059 անգամ


Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են UWW դասակարգման աղյուսակըԸմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը:

Հունահռոմեական ըմբշամարտի նոր ցուցակում միանգամից երկու հայ ըմբիշ առաջին հորիզոնականում է: 98 կգ քաշային կարգում դասակարգման աղյուսակը գլխավորում է օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշում՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Հունահռոմեական ըմբիշներից 20 լավագույնների մեջ տեղ են գտել նաեւ Կարեն Ասլանյանը (66 կգ, 5-րդ տեղ), Կարապետ Չալյանը (75 կգ, 10-րդ տեղ), Արթուր Շահինյանը (85 կգ, 13-րդ տեղ):

Ազատ ոճի ըմբշամարտում մի քանի կետով առաջադիմել են 97 կգ քաշային Գեւորգի Կետոեւն ու 125 կգ Լեւոն Բերիանիձեն: Այժմ Կետոեւը չորրորդն է, իսկ Բերիանիձեն՝ երրորդը:

Լավագույն 20-ի մեջ ընդգրկվել են նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ, 11-րդ տեղ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ, 19-րդ տեղ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, 12-րդ տեղ):

Ֆրանգուլյանը նախորդ տարվա երկրորդ կեսից փոխել է քաշային կարգը եւ արդեն հանդես է գալիս 65 կգ քաշում:

2018 թվականից ըմբշամարտում կկիրառվեն նոր կանոններ՝ կշեռք կլինի երկու օր, ավելացել են քաշային կարգեր, կատարվել են այլ փոփոխություններ: Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը:


ՀԱՕԿ

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (299)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS