X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Tert.am


* 9-01-2018, 11:58 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 678 անգամ


Ականի պայթյունից վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Tert.amՀՀ ՊՆ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հունվարի 4-ին Արցախում ականի պայթյունից վիրավորված երկու զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ մյուս զինծառայողը շարունակում է գտնվել Արցախում:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ զինծառայողների վիճակը նորմալ է.«Վիրավորված զինծառայողների վիճակը նորմալ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ ի պատասխան Tert.am–ի հարցի, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկությունը, որ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել, հորդորեց հետևել Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական կայքին:

Հարցին, թե ամբողջ խնդիրն էլ այն է, որ Արցախի ՊԲ-ն որևէ տեղեկություն չի հրապարակում իր կայքում այս զինծառայողների մասին, Սենոր Հասրաթյանը երկրորդ անգամ կրկնեց՝ հետևեք պաշտոնական կայքին:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը, վկայակոչելով իր տեղեկությունները, այսօր գրել էր, որ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղա­մասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել։ Ըստ թերթի՝ զինծառայողներից մեկը գտն­վում է Ստեփանակերտի հոսպիտալում, նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս զինծառայողին երեկ տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվո­րական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Զինծառայողի հայրը թերթի հետ զրույցում նշել է, որ այս պա­հին որդու վիճակը կայուն ծանր է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառ­նում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2018 (188)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS