X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրեցի Աննան հայկական դրոշն է բարձրացրել Թուրքիայում


* 8-01-2018, 00:29 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 2423 անգամ


Գյումրեցի Աննան հայկական դրոշն է բարձրացրել ԹուրքիայումSputnik: Գյումրեցի մարզիկը Հայաստանի դահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ մեծ հաղթանակ է գրանցել Թուրքիայում:

Թուրքիայի Էրզրում քաղաքի «Kandilli» մարզաբազայում կայացած դահուկավազքի ՖԻՍ մրցաշարում, որ համարվում է նաև 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներ, փայլուն են հանդես եկել Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի սաները։

Մարզադպրոցի սան Աննա Մխիթարյանը 10 կմ ազատ ոճում գրավել է 1-ին տեղը, մարզադպրոցի սաներ Աննա Ռաշոյանը` 6-րդ, Մյասնիկ Ղարիբյանը` 7-րդ, Նելլի Խաչատրյանը` 12-րդ տեղերը։
«Մրցումներին մասնակցել է 15 երկիր, գյումրեցի 21-ամյա Աննան Հայաստանի կանանց դահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել միջազգային մրցումներում՝ 10 կմ ազատ ոճում հավաքելով 127 միավոր՝ Էրզրումում պատվո պատվանդանին բարձրացնելով հայկական դրոշը»,- Sputnik Արմենիային ասաց Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը։

Նա նշեց, որ Աննան իր հաղթանակով օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է նվաճել, իսկ մինչ այդ կմասնակցի Հայաստանի առաջնությանը:

Ի դեպ, Աննան դահուկավազքով զբաղվում է փոքր տարիքից։ Մայրը՝ Անահիտ Մխիթարյանը, նույնպես զբաղվել է դահուկավազքով, դահուկավազքի մարզիչ է:

Դահուկավազքի ՖԻՍ մրցաշարն անցկացվել է 2017 թվականի դեկտեմբերի 31-ից 2018 թվականի հունվարի 3-ը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (321)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS