X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դպրոցականների արձակուրդը կերկարացնե՞ն. մեկնաբանում է ԿԳՆ–ն


* 5-01-2018, 23:43 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 6779 անգամ


Դպրոցականների արձակուրդը կերկարացնե՞ն. մեկնաբանում է ԿԳՆ–նՀայաստանում լուրեր են պտտվում, որ կտրուկ աճել է սուր շնչառական հիվանդություններով հիվանդների քանակը, և այդ պատճառով դպրոցականների ձմեռային արձակուրդը երկարացվելու է:

Հանրակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդները երկարացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հիմքեր չունի, Sputnik Արմենիային ասաց գերատեսչության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով, շատ տարածված դեպք է, երբ ձմռանը դպրոցական արձակուրդի երկարացման մասին լուրեր են ի հայտ գալիս։

«Սակայն դրա համար որևէ հիմք չկա, քանի որ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա», — նշեց Մարգարյանը:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանում սուր շնչառական հիվանդացության քանակը համապատասխանում է եղանակային պայմաններին:

Նրա խոսքով` Հայաստանի բուժհիմնարկներ է դիմում օրական մոտ 200 մարդ: Թորոսյանը կոչ էր արել չշփոթել սուր շնչառական հիվանդությունը գրիպի հետ:

Հայաստանի դպրոցներում ձմեռային արձակուրդը մեկնարկել է դեկտեմբերի 25-ին: 3-12-րդ դասարանցիների համար արձակուրդը կտևի մինչև 2018 թվականի հունվարի 7-ը ներառյալ, իսկ 1-ին և 2-րդ դասարանցիների համար` մինչև 2018 թվականի հունվարի 21-ը ներառյալ:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (228)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS