X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու բնակիչների համար տներ կկառուցեն ԱՄՆ-ի ուսանողները


* 3-01-2018, 20:13 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Սոցիալական | Հեղինակ: --- | Դիտվել է 2561 անգամ


Գյումրու բնակիչների համար տներ կկառուցեն ԱՄՆ-ի ուսանողներըSputnik: «Տուֆ-Արմենիա» նախագծի հեղինակը Վիրջինիայի համալսարանի ուսանող Լեոն Յակուբյանն է, որ մասնագիտանում է քաղաքացիական և բնապահպանական ինժեներիայի ոլորտում։
Հայկական տուֆ և սփյուռքի օգնություն. ահա այն բաղադրիչները, որոնք դրված են Գյումրու բնակիչների համար տներ կառուցելու հիմքում։ 1998թ-ի երկրաշարժից հետո շատերը դեռ բնակվում են վագոն-տնակներում, հաղորդում է Վիրջինիա համալսարանի կայքը։

«Տուֆ-Արմենիա» նախագծի գործարկման գաղափարը ծագել է, երբ Յակուբյանը 2014թ-ին հոր հետ այցելել է Գյումրի։ Նախագծում ներառված են ուսանողների երկու խումբ։

«Գյումրի կատարած այցելությունից հետո ես ցնցված էի։ Ես անընդհատ մտածում էի՝ ինչու՞ է իմ բախտն այսպես բերել։ Ինչու՞ եմ ես այստեղ, իսկ նրանք այնտեղ», — խոստովանել է Յակուբյանը։

Եվ նա որոշել է ամեն գնով օգնել հայրենակիցներին։ 2014թ-ի աշնանը գործարկել է «Տուֆ-Արմենիա» նախագիծը, որի նպատակն է տուֆից ոչ մեծ տների նախագծումը։ Այսօր նախագծի վրա աշխատում են երկու թիմ։ Նրանցից մեկն ինժեներ ուսանողների դաշտային թիմն է, որոնք եղել են Գյումրիում և իրենց աչքերով տեսել խնդիրը։ Երկրորդ թիմում ընդգրկված են 14 ուսանող, որոնց համար «Տուֆ-Արմենիան» պարզապես հետաքրքիր նախագիծ է։
«158 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մեկ տան շինարարությունը՝ նախատեսված չորս հոգու համար, կարժենա 7500 դոլար», — ասել է Յակուբյանը։

Նա վստահ է, որ կարևորը նախագծի գործարկումն է, իսկ տների շինարարության ֆինանսավորումը նախատեսում են ստանալ հայկական սփյուռքի նվիրատվությունների միջոցով։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի սահմաններից դուրս ավելի շատ հայեր են ապրում, քան երկրում։

Տվյալ փուլում աշխատանքներ են տարվում հարթակների ընտրության, տների նախագծման համար։ Յակուբյանի կարծիքով՝ նախագծում տուֆը կօգտագործվի տների ճակատների համար։

Տները մաս-մաս կկառուցվեն, անպայման կունենան երկու ննջասենյակ, լոգասենյակ և խոհանոց։ Բնակարանի մնացած մասը կնախագծվի ըստ տանտիրոջ հայեցողության։

Յակուբյանը վստահ է, որ այս նախագիծը ևս մեկ քայլ է Գյումրու բազմաթիվ խնդիրների լուծման գործում։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (269)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS