X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

25 տարի անց Գյումրու մանկատան սանը կսկսի ապրել ծնողների հետ


* 30-12-2017, 15:31 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 3433 անգամ


25 տարի անց Գյումրու մանկատան սանը կսկսի ապրել ծնողների հետPanorama.am: Խորեն Սիմոնյանին շատերը ֆեյսբուք սոցիալական ցանցից են ճանաչում: Նա լավ է երգում, տեսանկարահանում է իր երգերն ու տեղադրում սոցիալական ցանցի իր էջում: Հաշմանդամություն ունեցող տղան մանկատանն է մեծացել: Խորենն այս տարի ամռանն իր ընկերներին հայտնեց, որ գտել է ծնողներին, ներել նրանց:

«Իմ կյանքում տեղի ունեցած ամենամեծ հրաշքի մասին եմ ուզում խոսել: Ես միշտ ասել եմ, շատ կուզենամ գտնել, ճանաչել, սիրել իմ ծնողներին, չնայած չեմ էլ դադարել սիրել: ես նրանց գտել եմ, նրանց հետ շփվում եմ, տեսնվում եմ: Ես ներել եմ նրանց, չնայած չենք խոսել կարևոր հարցերի մասին: Այս անգամ մեր կյանքը կդասավորենք նորովի, էս անգամ հաստատ իրար բաց չենք թողնի: Ես չեմ ցանկանա, որ ոչ մի երեխա հայտնվի մանկատանը, ոչ մի ծնող ստիպված չլինի կարիքից դրդված ծեծի մանկատան դուռը»,-մասնավորապես հայտնում էր Խորենը:




Լեհաստանի Պապական համալսարանի լրագրության բաժնի ուսանողը երեկ գրել է, որ վերադառնում է Հայաստան, ապրելու է ընտանիքի հետ:

«Ողջունում եմ բոլորին: Այսօր ես կրկին մեկնում եմ Հայաստան, այս անգամ մեկնում եմ ապրելու իմ ընտանիքի հետ, դիմավորելու Նոր տարին, սկսելու նոր ժամանակներ վայելելու այդքան տարի սպասված միասնականությունը:

Առիթից օգտվելով շնորհաորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ բոլորին Նոր Տարում երազանքների իրականացում, առողջ եղեք ու երջանիկ»,-գրել նա, տեղադրել մայրիկի հետ լուսանկարը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2018 (188)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS