
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել են «Ռոսպրիրոդնադզորի» վարչությունից:
Գերատեսչությունը կազմակերպել է փորձանմուշների ստուգումը տեղի բնակիչների բողոքների պատճառով: Կենսաքիմիական փորձաքննության է ենթարկվել կապույտ ձյան հալչելուց գոյացած ջուրը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ջրի նմուշում թունավոր նյութեր չեն եղել: Նյութը, որն առաջացրել է ձյան գույնի փոփոխությունը, վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար:
Գերատեսչության հաղորդմամբ՝ գույնի փոփոխության վրա ազդող նյութը, որն օգտագործվում է գունանյութեր ստեղծելու ժամանակ, շրջակա միջավայրում կարող էր հայտնվել հարակից շենքի ապամոնտաժման աշխատանքների պատճառով: