X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

2018-ը դիմավորելիս նախապատվությունը տալ դեղին կամ ոսկեգույն հագուստին. խորհուրդներ դիզայներից


* 30-12-2017, 14:04 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 849 անգամ


2018-ը դիմավորելիս նախապատվությունը տալ դեղին կամ ոսկեգույն հագուստին. խորհուրդներ դիզայներիցԱմանորյա հագուստ ընտրելիս նախապատվությունը պետք է տալ դեղին գույնին: Panorama.am-ի հետ զրույցում նորաձևության փորձագետ, դիզայներ Անահիտ Ղազարյանն ասաց, որ այս գույնի ընտրությունը պատահական չէ, քանի որ 2018 թվականի խորհրդանիշը դեղին շունն է և այդ գույնն ակտուալ կլինի, ոչ միայն տոնական օրերին, այլ ողջ տարվա ընթացքում:

«Այն մարդիկ, ովքեր խուսափում են դեղին գույնի հագուստ կրել կամ գտնում են որ մաշկի գույնի հտե այդքան էլ համահունչ չէ, կարող են ընտրել այնպիսի հագուստ, որն իր մեջ դեղին էլեմենտներ ունի։ Դեղինին կարող է փոխարինել նաև ոսկեգույնը, որն արդեն իսկ շատ տոնական է, այն կարող է լինել ոչ միայն հագուստի, այլև աքսեսուարի տեքով»,- խորհուրդ տվեց մասնագետը:

Անահիտ Ղազարյանի խոսքով՝ շատ ակտուալ կլինեն բոլոր այն կտորներից կարված հագուստները, որոնք փայլուն են. «Փայլուն կտորները այս տարվա «must have» կտորների շարքից են։ Այսինքն Նոր տարվա գիշերը դիմավորելու համար ամենակարևորը, որ հագուստը լինի վառ, փայլուն և զարդարված լինի հետաքրքիր աքսեսուարներով, ցանկալի է ոսկեգույն»:

Մշտական, դասական սև նախընտրողներին դիզայները խորհուրդ է տալիս հագուստ ակցենտավորել վառ գույնի աքսեսուարներով:

Ինչ վերաբերում է 2018-ի նորաձևությանը, փորձագետն ասաց, որ տարվա համար շատ չենք փոփոխվել թրենդները։

«Ակտուալ են լինելու փետուրները, ժանյակը, 50, 60, 80-ականների ոճերը, սրա մասին են վկայում նաև ամենահայտնի նորաձևության տների ցուցադրությունները: Նորաձև կլինեն տղամարդկու համար նախատեսված կտրվածքով պիջակների, տաբատների միքսը նուրբ կտորների հետ, օրինակ կաշվի օգտագործում ժանյակի, մետքասի կամ քաշմիրի հետ։ Լաք հիշեցնող կտորներն էին 2017-ին նորաձև, գալիք տարում ևս նորաձև կլինեն, ուղղակի ավելի կոպիտ տարբերակով։ Այս տարի շատ նորաձև կլինեն թրենչերը՝ դասականից մինչև փոփ-արտ: Մշտական թրենդ են նաև ծաղկավոր կտորները, այն երբևէ դուրս չի գալիս նորաձևությունից, այս տարի ծաղկավաորի հետ մրցակցության է դուրս կգան նաև պուտավոր կտորները: Շատ ակտուալ կլինեն բարձր գոտկատեղով մատիտ կիսաշրջազգեստները, որոնք կարելի է կրել թոփերով կամ վերնաշապիկներով: Ազատ ոճի հագուստները ևս նորաձև կլինեն, այն կանայք ովքեր սիրում են թաքնվել հագուստի մեջ, այս տարի հաստատ ընտրելու լայն հնարավորություն կունենան»,- մանրամասնեց Անահիտ Ղազարյանը:

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ 2018-ի գույներից կլինեն մանուշակագույն, զմրուխտի կանաչը՝ իրենց ամենատարվբեր նրբերանգներով, ինչպես նաև պաստելային գույները՝ բաց կաթնագույնից մինչև նյուդը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (292)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS