X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ավիափոխադրող ստեղծելու ուղիներ են մշակել


* 30-12-2017, 12:49 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 951 անգամ


Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ավիափոխադրող ստեղծելու ուղիներ են մշակել Sputnik: Հայաստանն ու Ռուսաստանը հավանական ուղիներ են մշակել համատեղ ավիափոխադրողի ստեղծման նախագիծն իրականացնելու համար, Sputnik Արմենիային հայտնեցին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության մամուլի ծառայությունից։

«Ներկա պահին Հայաստանի շուկայում մարքեթինգային ուսումնասիրություններ են իրականացրել, և որոշվել է SSJ 100 ինքնաթիռներով փոխադրումներ կատարելու համար պոտենցիալ երթուղային ցանցը, որը ծածկում է Ռուսաստանի հարավի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածքները։ Բացի այդ, նաև նախագծի իրականացման հավանական ուղիներ են մշակվել։ Կողմերը շարունակում են բանակցել բոլոր մանրամասները կարգավորելու համար», – հայտնեցին մամուլի ծառայությունից։

Նախագծի իրականացման մանրամասների մասին Sputnik Արմենիայի լրացուցիչ հարցմանը նախարարությունը դեռ չի պատասխանել։

Ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հայտնել էր, որ հայ-ռուսական ավիափոխադրող ստեղծելու հարցը մնացել է առաջարկների մակարդակում։

Մոտ մեկ տարի է` Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ազգային նոր ավիափոխադրողի ստեղծման հարցը։ 2017 թվականի հոկտեմբերին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտնել էր, որ կողմերը քննարկման վերջին փուլում են։ Ենթադրյալ ավիաընկերության համար որպես հեռանկարային ուղղություններ էին նշվել Սոչին, Ստավրոպոլն ու մի շարք այլ քաղաքներ, որտեղ հայկական սփյուռք կա։

Մանտուրովը նշել էր, որ ռուսական կողմը կարող է Հայաստանին տրամադրել տասը Sukhoi SuperJet 100։ Ռուսական կողմի խոսքով` առաջին ինքնաթիռները պետք է մատակարարվեին 2019 թվականին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (308)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS