X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լապշինը Հայաստան կգա կիրճի եզրով անցնելու համար


* 29-12-2017, 17:37 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 658 անգամ


Լապշինը Հայաստան կգա կիրճի եզրով անցնելու համարSputnik: Բլոգերը որոշել է Հայաստան գալ Սյունիքի կիրճերից մեկի եզրով քայլելու համար։

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ուզում է անցնել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի-Նռնաձոր լեռնային ճանապարհով։ Այդ մասին նա գրել է Facebook սոցցանցի իր էջում։

«Կարծես թե Հայաստանում ամեն տեղ եղել եմ կամ գրեթե ամեն տեղ, բացի մի շատ հետաքրքիր տարածաշրջանից` Սյունիքից, որը գտնվում է երկրի հարավում. հյուսիսից` Արցախի, արևելքից` ադրբեջանական Նախիջևանի և հարավից` Իրանի միջև։ Այնտեղ հրաշալի լեռներ, կիրճեր, ջրվեժներ կան, և այնտեղով Հայաստանի ամենավտանգավոր ճանապարհն է անցնում», — գրել է բլոգերը։

Նրան հուշել են, որ դա Մեղրի-Նռնաձոր ճանապարհն է, որն անցնում է կիրճի եզրով։




«Շատ շուտով ես Հայաստան կժամանեմ, կփորձեմ ավտոմեքենա վարձակալել և գնալ այնտեղ։ Պարտավոր եմ նվաճել այդ ճանապարհը, այնքան եմ ուզում, որ ուտել չեմ կարողանում (с) «Միմինո»։ Հ.Գ. Պարզեցինք, որ դա Մեղրի-Նռնաձոր ճանապարհն է Հայաստանի և Իրանի հետ սահմանին, հզոր է», — գրել է Լապշինը։

Գրառմանը նա կցել է նաև այդ ճանապարհի տեսանյութը։

Նշենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (292)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS