Apple ընկերությունը ներողություն է խնդրել սպառողներից այն բանի համար, որ մտադիր է միտումնավոր դանդաղեցնել iPhone-ի հին մոդելների աշխատանքի արագությունը: Ընկերությունը խոստացել է, որ ապագայում նման բան երբեք թույլ չի տա: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ընկերության կայքին:
Նշվում է նաև, որ iPhone 6-ում և նախորդ մոդելի սմարթֆոններում մարտկոցների փոխման արժեքը նվազեցվել է՝ 79 դոլարից հասցվելով 29 դոլարի։
«Մենք գիտենք, որ ձեզանից ոմանք կարծում են, թե Apple- ը դավաճանել է ձեզ: Մենք ներողություն ենք խնդրում, այս խնդիրը թյուրիմացություն է առաջացրել, ուստի մենք ուզում ենք ներկայացնել և պատմել, թե ինչ փոփոխություններ ենք անում իրավիճակը կարգավորելու համար», - նշել են ընկերությունից:
Հիշեցնենք՝ Apple ընկերությունը հայտարարել էր, որ մտադիր է կրճատել iPhone-ի հին մոդելների աշխատանքը: Ներկայացուցիչները բացատրել են, որ դա արվում է հօգուտ հաճախորդների:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ