
Ժամը 18:20-ի սահմաններում Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմաց բախվել են Ազատան գյուղի բնակիչ, 26-ամյա Մհեր Թամոյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FZ 519 համարանիշի, Գյումրի քաղաքի բնակիչներ, 64-ամյա Աղվան Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 13 ՕՏ 281 համարանիշի և 31-ամյա Հակոբ Բալոյանի վարած Mercedes մակնիշի 35 ՕZ 247 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Հ. Բալոյանը, ուղևորոներ, 23-ամյա Սամվել Պետրոսյանը, 25-ամյա Տիգրան Մանուկյանը և 23-ամյա Վարդան Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: