X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ուսանողները շարունակում են հացադուլը


* 19-12-2017, 11:54 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 637 անգամ


Ուսանողները շարունակում են հացադուլը«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ արտահայտվող երկու ուսանող շարունակում են հացադուլը։

«Հացադուլը շարունակվում է, ամեն ինչ նորմալ է, առողջական ոչ մի խնդիր չունենք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, որn ընկերոջ հետ միասին ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ է հայտարարել։

Թե որքան են մտադիր շարունակել հացադուլը, Դավիթ Պետրոսյանն արձագանքեց. «Հացադուլը շարունակվելու է, մենք մեր պահանջը ներկայացրել ենք, սպասում ենք պահանջի վերաբերյալ հայտարարության ու սպառիչ պատասխանի»։

Հացադուլ հայտարարած ուսանողների հետ այս ընթացքում իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը չի փորձել կապ հաստատել։

Դիտարկմանը, թե նախաձեռնության անդամները պասիվ են, միայն երկուսով են վերսկսել պայքարը, Դավիթ Պետրոսյանն ասաց, թե համաձայն չէ դիտարկման հետ։

«Պասիվ չեն, մեր ընկերները գիշերը մնացել են համալսարանի բակում, մտածում են, թե ինչ կարելի է անել, նախաձեռնությունը ոնց կար, այդպես մնացել է», - ասաց Դ. Պետրոսյանը։

Թե ինչ քայլերի կարելի է սպասել նախաձեռնության անդամներից, հացադուլ հայտարարած ուսանողն արձագանքեց. «Հլը որ սպասում ենք»։

Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրել էին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։

Նոյեմբերի 22-ին նախաձեռնության անդամները կլոր սեղան-քննարկման մասնակցեցին իշխանության ներկայացուցիչների հետ։

Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նոյեմբերի 29-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (320)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS