X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ավազակային հարձակում Գյումրիում


* 7-12-2017, 12:23 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 4153 անգամ


Ավազակային հարձակում ԳյումրիումԴեկտեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 14:30-ի սահմաններում դիմակավորված 2 անձ Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան 37 շենքի բնակիչ, 44-ամյա Ալինա Ավետիսյանի տան դուռը թակել են և տանտիրուհին, ոչինչ չկասկածելով, բացել է դուռը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տանտիրուհուն հրելով՝ մտել են տուն, այնուհետև կպչուն ժապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և դանակի սպառնալիքի տակ՝ պահանջել գումար: Բնակարանն ամբողջովին տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակ, բիժուտերիա, գումար այնուհետև դիմել են փախուստի: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Ենգոյանի գլխավորությամբ: Ժամալե են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սիմոնյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական վարչության քննիչ Սամվելյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը աշխատում է Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցում՝ որպես փոխտնօրեն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (147)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS