X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հենրիխ Մխիթարյանը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը». Express


* 6-12-2017, 18:06 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 1653 անգամ


Հենրիխ Մխիթարյանը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը». Express Sputnik: Մխիթարյանը միակն է, որ իսկապես արժանացել է Չեմպիոնների Լիգայի մեդալին, բայց «Օլդ Թրաֆորդում» նրան այլևս տեսնել չեն ուզում, գրում է անգլիական Express պարբերականը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբեր — Sputnik. Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, կլքի «կարմիր սատանաների» շարքերը, գրում է անգլիական Express պարբերականը։

Երեկ երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ խաղում հանդես է եկել ԲԿՄԱ-ի դեմ։ Մխիթարյանը կրկին դուրս չի եկել խաղադաշտ։

««Մանչեսթեր Յունայթեդը», հավանաբար, կվաճառի Մխիթարյանին։ Հայ կիսապաշտպանը «Օլդ Թրաֆորդում» անցանկալի անձ է դարձել։ Այն, որ Հենրիխը չի ընդգրկվել ԲԿՄԱ-ի դեմ խաղի (որը ոչինչ չէր որոշում) հայտացուցակում, հաստատում է նրա հեռանալու հավանականությունը։ Մոուրինյուն ուզում է «պայթուցիկ» «տասնյակ» տեսնել իր թիմում, որն ունակ կլինի հաղթահարելու նաև «փոթորիկը»։ Մխիթարյանն այդ հայեցակարգին չի համապատասխանում», — գրում է Express-ը։

Ժոզե Մոուրինյուն հայ կիսապաշտպանին չի ներառել հայտացուցակում, և նրանք, ովքեր կարծում են, թե Միկին կիրակի խաղալու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, փրփուրներից են կառչում։ Տպավորություն է ստեղծվում, որ «Օլդ Թրաֆորդում» Մխիթարյանի ներկայությունը անհիմն ու անցանկալի է, ընդգծում է Ехpress-ը։

«Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, կասկած լինել անգամ չի կարող։ Անցյալ խաղաշրջանում նա իսկական «փոթորիկ» էր։ Նա մյուսներից առավել (գուցե միայն բացառությամբ Սերխիո Ռոմերոյի) արժանի էր Եվրոպայի Լիգայի իր մեդալին», — գրում է պարբերականը` նշելով, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ ամենը շատ վաղուց է եղել։

Հիշեցնենք, որ 28-ամյա հայ կիսապաշտպանին հայտագրել էին «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 6 խաղից միայն մեկին, որտեղ նա դուրս էր եկել փոխարինման։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (148)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS