X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ ԱԺ-ն ընդունեց ծառայությունից խուսափած անձանց տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրինագիծը


* 6-12-2017, 15:38 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 636 անգամ


ՀՀ ԱԺ-ն ընդունեց ծառայությունից խուսափած անձանց տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրինագիծըRazm.info: Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ՝ վերջին, ընթերցմամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակը։ Օրինագիծն ընդունվեց 92 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Առաջին ընթերցմամաբ ՀՀ ԱԺ-ն օրինագիծն ընդունել էր նոյեմբերի 17-ին: Ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրվի ՀՀ նախագահի կողմից:

Օրենքում կատարվող փոփոխություններից մեկով՝ մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած քաղաքացիները (գործող օրենքով՝ մինչև 2015-ի մայիսի 1-ը), ովքեր չեն անցել սահմանված կարգով զինվորական ծառայություն, գումարի դիմաց կկարողանան ազատվել քրեական հետապնդումից:

27 տարին լրացած քաղաքացիները քրեական հետապնդումից ազատվելու համար գումարը կարող են վճարել ոչ ուշ քան 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Ավելի մանրամասն՝ այստեղ:

Ծառայությունից խուսափելու համար սահմանված տույժը յուրաքանչյուր զորակոչի համար ավելացվում է՝ 100 հազար դրամից 200 հազար դրամ։

Ինչպես արդեն նշել էինք, 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 12698 մարդուց 10741-ը հետախուզվում են ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու համար։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (147)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS