X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

1915-ին Ալեքսանդրապոլում ավելի շատ աշխատատեղեր կային, քան 21-րդ դարում. Վարդան Ղուկասյան


* 6-12-2017, 13:48 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1833 անգամ


1915-ին Ալեքսանդրապոլում ավելի շատ աշխատատեղեր կային, քան 21-րդ դարում. Վարդան ՂուկասյանPanorama.am: Գյումրիի նախկին քաղաքապետ, պատգամավոր Վարդան Ղուկասյանն անբավարար է գնահատում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման ծրագրերը: Իրավիճակի շտկման միակ ճանապարհ քաղաքական գործիչը համարում է աշխատատեղերի ստեղծումը:

«1926-ին, երբ Ալեքսանդրապոլում մեծ երկրաշարժ էր տեղի ունեցել, Խորհրդային միությունն առաջինն աշխատատեղեր ստեղծեց, որ գյումրեցիները հնարավորություն ունենային իրենց ձեռքով իրենց տունն ու քաղաքը կառուցել: Եվ դա ստացվեց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաել է գյումրեցի պատգամավորը:

Վարդան Ղուկասյանի խոսքով, շատ հավանական է, որ հայաստանյան մի շարք գյուղերում ավելի շատ աշխատատեղեր կան, քան ՀՀ երկրորդ քաղաք համարվող Գյումրիում:

«1915-ին՝ Եղեռնի ժամանակահատվածում Ալեքսանդրապոլում ավելի շատ աշխատատեղեր կային, քան 21-րդ դարում: Ինչքան էլ Գյումրիում բնակարան կառուցվի, մարդը մի շաբաթ հետո սովամահ է լիելու և արագ վաճառելով նույն այդ բնակարանը՝ հեռանալու է: Ես կողմնակից եմ, որ Երևանում ոչ թե 150 միլիոնանոց թաղամաս կառուցեն, այլ եղածը պահպանեն: Հայաստանում այնքան հուշարձան չկա, որքան Գյումրիում, և պետք է վերականգնել դրանք: Երևանի բյուջեն 85 միլիարդ է, այն դեպքում, երբ Գյումրիի բյուջեն ընդամենը 3 միլիարդ է»,- հիշեցրել է Վարդան Ղուկասյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (148)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS