X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ծեծկռտուք՝ Գյումրիում գործող ակումբում. առաջադրվել է մեղադրանք


* 6-12-2017, 12:17 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 3161 անգամ


Ծեծկռտուք՝ Գյումրիում գործող ակումբում. առաջադրվել է մեղադրանքՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրիի դիսկո ակումբներից մեկում 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։

2017 թվականի դեկտեմբերի 1-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «ծակած բաց գլխի վնասվածք, գանգի ոսկորների կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1994 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը ծանր մարմնական վնասվածքն ստացել է Գյումրիում գործող դիսկո ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրն ակումբում վիճաբանել են մի խումբ երիտասարդներ, որի ընթացքում էլ մարմնական վնասվածքներ են պատճառվել 23-ամյա երիտասարդին՝ գարեջրի դատարկ շշով հարվածելով գլխին։ Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է Գյումրիի բնակիչ՝ ծնված 1996թ.:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դեկտեմբերի 4-ին 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (147)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS