X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանի երեխաների 1/3-ն աղքատ է, Շիրակում աղքատ է երեխաների կեսից ավելին. զեկույց


* 5-12-2017, 14:15 | Բաժին: Գլխավոր, Սոցիալական | Հեղինակ: --- | Դիտվել է 1106 անգամ


Հայաստանի երեխաների 1/3-ն աղքատ է, Շիրակում աղքատ է երեխաների կեսից ավելին. զեկույցAysor.am: Հայաստանում երեխաների ավելի քան 1/3-ն աղքատ է, այս թիվն այսօր հրապարակվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի ներկայացման ընթացքում։

Ըստ նույն հրապարակման՝ ծայրահեղ աղքատ է երեխաների 2%-ը, աղքատ՝ 34.2 %-ը։

Նշվում է, որ 15-17 տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 44.6%-ը։

Զեկույցում նշվում է, որ ծայրահեղ մանկական աղքատությունը տատանվում է ամենացածր` 0.0%-ից (Արագածոտն) մինչև ամենաբարձր` 3.7% (Շիրակ): Նմանատիպ միտում է նկատվում նաև երեխաների աղքատության ընդհանուր մակարդակի առումով: Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակն ամենացածրն է` 11.7%, իսկ ամենաբարձրը Շիրակի մարզում է՝ 50.9%:

Հայաստանի երեխաների 1/3-ն աղքատ է, Շիրակում աղքատ է երեխաների կեսից ավելին. զեկույց

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոն այսօր զեկույցի հրապարակման ընթացքում հայտարարեց, թե պետք է հասկանալ՝ թե ինչ կարելի է անել այս տվյալներով, որպեսզի մյուս տարի պատկերն այլ լինի։

«Տեսնում ենք, որ գրեթե ոչ մի տարբերություն չկա երեխաների աղքատության մակարդակի մեջ, եթե համեմատենք նախորդ տարվա տվյալների հետ։ Իսկ դա ցույց է տալիս, որ գուցե արվող միջամտությունները բավարար չեն։ Երկիրն, իհարկե, շատ մեծ աշխատանք է անում ընդհանուր զարգացման ուղղությամբ, բայց երեխաների աղքատության վրա դա մեծ արտացոլում չի ունենում», - ասաց Մերսի Թեմբոն։

Նա նշեց, թե Շիրակում երեխաների կեսից ավելին աղքատ է, և սա մշտական տվյալ է։

«Հարց է, թե երկրի այս մարզի համար հատկապես ինչպիսին է ապագան», - հարց բարձրացրեց ՀԲ ներկայացուցիչը։

Մերֆին ասաց, թե երկիրն աղքատության վերացման ուղղությամբ քայլեր անում է, միաժամանակ նշելով, թե այդ քայլերը Շիրակից պետք է սկսել, որպեսզի տարածվածությունն ավելի մեծ չլինի։

«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ որևէ մեկին աչքաթող անել, հատկապես՝ իր երիտասարդ սերնդի 1/3-ին չի կարող ուշադրությունից զուրկ թողնել», - ընդգծեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (269)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS