X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայկական տրիոն հիացրել է «Կապույտ թռչուն» հաղորդաշարի ժյուրիին


* 4-12-2017, 15:48 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 1538 անգամ


Հայկական տրիոն հիացրել է «Կապույտ թռչուն» հաղորդաշարի ժյուրիինArmeniasputnik.am: Հայկական տրիոն «Կապույտ թռչուն» հաղորդման շրջանակում ժողովրդական երաժշտական գործիքներով կատարել է «Սև կոշիկներով բարձրահասակ շիկահերը» ("Высокий блондин в черном ботинке") ֆիլմի երաժշտությունը։
«Կապույտ թռչուն» համաշխարհային տաղանդների շոուի ընթացքում հայ պատանինների կատարումը շատ է դուր եկել հաղորդման ժյուրիի անդամներին։ Նրանք կատարել են «Բարձրահասակ շիկահերը սև կոշիկներով» ("Высокий блондин в черном ботинке") ֆրանսիական ֆիլմի երաժշտությունը։

Երիտասարդ հայ կատարողները ֆիլմի երաժշտությունը հնչեցրել են հայկական ժողովրդական գործիքների օգնությամբ։ Էդուարդ Միսկարյան (դուդուկ), Սյուզի Գաբրիելյան (քանոն), Էլիմ Ներսեսյան (դհոլ)։


Ժյուրիի անդամ ռուսական բալետի արտիստ և ուսուցիչ Նիկոլայ Ցիսկարիձեն ասաց, որ ուրախ է այստեղ տեսնել իր «համարյա համերկրացիներին»։
«Չգիտեի, որ այս հրաշք երաժշտությունը` գրված ֆրանսիական ֆիլմի համար, կարող է կատարվել նաև այսպիսի երաժշտական գործիքներով։ Մանավանդ`դհոլի օգնությամբ։ Շնորհակալություն մեզ լավ տրամադրություն հաղորդելու համար»,–նշեց նա։
Դենիս Մացուևը` ժյուրիի մյուս անդամը, նույնպես զարմացած էր, որ հայկական ժողովրդական գործիքներով հնարավոր է նման բան նվագել։
«Երբ ժողովրդական գործիքներն են նվագում` միշտ յուրահատուկ կոլորիտ կա, իսկ նման պատանի կատարողներով`առավել ևս։ Շնորհավորում եմ ձեզ, մենք գերագույն հաճույք ստացանք։ Հուսով եմ` ձեր տրիոյին մեծ ապագա է սպասվում»։
Ելույթից հետո պատանի երաժիշտներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր գործիքը, իսկ Սյուզին քանոն վրա նվագեց ռուսական ժողովրդական մի երգ։
Նախագծում տրիոյի հետագա ճակատագիրը կախված է հանդիսատեսից։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (147)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS