X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Անցավ մահ. պալիատիվ բուժօգնությունը Հայաստանում կներդրվի 2018-ից


* 2-12-2017, 11:37 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1208 անգամ


Անցավ մահ. պալիատիվ բուժօգնությունը Հայաստանում կներդրվի 2018-իցՀայաստանում 2018 թվականից ներդրվելու է պալիատիվ բուժօգնության ծառայությունը: Մինչ այդ, այս փուլում ընթանում են փաստաթղթերով՝ ցավազրկող դեղերի և թմրադեղերի շրջանառությանը և դրանց տրամադրման պրոցեսի դյուրացմանն ուղղված աշխատանքներ: Այսինքն՝ բուժող բժիշկներն այդ դեղամիջոցները կարող են առանց որևէ խնդրի դուրս գրել հիվանդի համար:

«Պալիատիվ բուժօգնությունը նախատեսում է և՛ ցավազրկում, և՛ տերմինալ ստադիայում գտնվող հիվանդների խնամք, ինչը նշանակում է հասնել նպատակի՝ մարդու կյանքի որակը լավացնել մինչև մահ», - Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ, ներկայացրել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Պալիատիվ բուժօգնության դեպքում հիվանդը կարող է մնալ տանը, բժիշկների խումբը կարող է գալ և առաջնային բուժօգնությունը տրամադրել հենց տանը:

«Այս փուլում մենք հնարավորություն չենք ունեցել գումար հատկացնել պետբյուջեից և սկզբնական փուլում այդ ծառայությունը կլինի վճարովի: Երբ հնարավորություն լինի բյուջեից գումար հատկացնել, ապա ինչ-որ մի խավ հնարավորություն կունենա օգտվել այդ ծառայությունից», - նշել է նախարարը:
Այս ծառայության մասին մանրամասն՝ տեսանյութում:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (308)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS