X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կապահովվի քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը


* 30-11-2017, 15:51 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 528 անգամ


Կապահովվի քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունըԿառավարությունը որոշել է ծրագրային վերաբաշխումների միջոցով ծրագրերի ընդհանուր միջոցները վերաբաշխել առավել հրատապ համարվող ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը՝ ՀՀ քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով: Պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացված գնահատումների և փաստացի 10 ամիսների կատարողականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ ծրագրերի գծով առկա են թերակատարումներ, իսկ մի շարք, հատկապես հիվանդանոցային ծառայությունների մասով, առկա են գերակատարումներ՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պահանջարկի աճով։ Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է նվազեցնել «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ», «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ», «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» և այլ ծրագրերի ընդհանուր միջոցները: Առաջարկվում է ավելացնել, մասնավորապես՝ «Մտավոր, հոգեկան, լսողական, ֆիզիկական, շարժողական և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ», «Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ», «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և այլ ծրագրերի ընդհանուր միջոցները:
Գործադիրն ընդունել է նաև համապատասխան որոշում, որով առաջարկվում է 2017 թ. պետբյուջեի «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով տնտեսված միջոցները՝ մոտ 30 մլն դրամ, փոխանցել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (147)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS