Քննարկվել է Ստեփանծմիդա-Լարս ավտոճանապարհի մոտակայքում թունելի կառուցման մի շարք մանրամասներ
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քննարկվել է Ստեփանծմիդա-Լարս ավտոճանապարհի մոտակայքում թունելի կառուցման մի շարք մանրամասներ


* 30-11-2017, 12:36 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 676 անգամ


Քննարկվել է  Ստեփանծմիդա-Լարս ավտոճանապարհի մոտակայքում  թունելի կառուցման մի շարք մանրամասներՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինական մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Ստեփանծմիդա-Լարս ավտոճանապարհի մոտակայքում նախատեսվող թունելի կառուցման մի շարք մանրամասներ։

Վահան Մարտիրոսյանն ընդգծել է Հայաստանի համար այդ ճանապարհի կարևորագույն նշանակությունը և հույս հայտնել, որ մինչև թունելի կառուցումը, հատկապես ձմեռային ժամանակահատվածում, հատուկ ուշադրություն կդարձվի ճանապարհի ձնամաքրման աշխատանքներին։

Զուրաբ Ալավիձեն հավաստիացրել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար: Նա ընդգծել է, որ Վրաստանի համապատասխան կառույցները ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնում են արտակարգ ռեժիմով:

Հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև չեզոք գոտու ավտոճանապարհի երթևեկելի մասի լայնացման շինարարական աշխատանքներին և Վրաստանը Հայաստանին կապող ճանապարհի արդիականացմանն առնչվող հարցեր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (217)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS