1,5 մլրդ դրամ՝ զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրի համար
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

1,5 մլրդ դրամ՝ զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրի համար


* 30-11-2017, 11:35 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 512 անգամ


1,5 մլրդ դրամ՝ զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրի համարPanorama.am: Կառավարության որոշմամբ վերաբաշխումներ կկատարվեն 2017թ. պետական բյուջեում` զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովման հարցը լուծելու նպատակով:
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը, բնակարանային ապահովման գծով կատարվում են վերաբաշխումներ` զոհված զինծառայողների ընտանիքների ու հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար նախատեսված միջոցները` բնակարանների գնմանը և բնակարանի վկայագրերի տրամադրմանն ուղղելու նպատակով»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ որոշման նախագիծը համաձայնեցվել է Ֆինանսների նախարարության հետ, ինչպես նաև հավանության է արժանացել Ֆինանսատնտեսական կոմիտեի նիստում:
Որոշման նախագծի համաձայն՝ զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման նպատակով կհատկացվի 1,5 մլրդ դրամ: Մասնավորապես, հատկացումների շրջանակում նախատեսում է Երևան քաղաքում իրականացնել 974 մլն 724 հազ. դրամ արժեքով 76 բնակարանների ձեռքբերում և 525 մլն 276 հազ. դրամ արժեքով 147 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով ՀՀ մարզերում բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2 տոկոսին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (217)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS