X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու 169 փողոցից մաքրվում են 41-ը


* 29-11-2017, 16:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Նազելի Էլբակյան | Դիտվել է 756 անգամ


Գյումրու 169 փողոցից մաքրվում են 41-ըԻ՞նչ վիճակում է Գյումրու արտաքին լուսավորությունը, ինչպե՞ս է իրականացվում քաղաքի աղբահանությունը: Հարցերի վերաբերյալ իրենց ուսումնասիրություններն են ներկայացրել փորձագետները: «Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագիրն իրականացվել է ««Կոմպասս» գիտահետազոտական, խորհրդատվական եւ կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: Մոնիտորինգի նպատակով իրականացվել են դիտարկումներ, հարցումներ եւ համայնքի բյուջեից հատկացվող 2013-2016թթ. ֆինանսական միջոցների ուսումնասիրություն: Դիտարկվել են ըստ քաղաքապետարանի տվյալների առկա 750 աղբամանից 450-ը: Ուսումնասիրված 169 փողոցից մաքրվում են 41-ը, կամ դիտարկված փողոցների 24%-ը, որոնք բոլորը կենտրոնական փողոցներն են: Ոչ կենտրոնական փողոցներում սանիտարական մաքրման աշխատանքներ չեն իրականացվում:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (509)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS