X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետ


* 23-11-2017, 11:03 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 302 անգամ


«Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետՎարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը:
Ողջունելով ֆորումի մասնակիցներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն այսօր իրականում գինու վերածնունդ է ապրում: Պահպանելով գինեգործության մեր ավանդույթները՝ համադրում ենք դրանք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների և գիտական ներուժի հետ` հույս ունենալով և ստանալով որակյալ գինի: Իսկ հայկական գինի ասելով՝ մենք հասկանում ենք ավելի քան 6000 տարվա պատմություն, ավանդույթներ, մշակույթ, նվիրվածություն և սեր խաղողի վազի և գինու նկատմամբ:
ՀՀ կառավարության կողմից ոլորտը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ: Ստեղծել ենք Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ երկրում խաղողագործության զարգացումը խթանելու, երկրի գինեգործության վարկանիշն ու մրցունակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու, արտահանման ծավալներն ավելացնելու, Հայաստանի գրավչությունը՝ որպես գինեգործական երկիր բարձրացնելու համար: Մեր վերջնական նպատակն է, և մենք վստահ ենք, որ հասնելու ենք դրան՝ հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ, ներգրավել նոր ներդրումներ գինեգործության մեջ, հասնել գինու արտահանման ծավալների մեծացմանը և աշխարհի «գինու քարտեզի» վրա մեր հաստատուն և կայուն տեղն ունենալ:
Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ միտումները բավական դրական են. Հայաստանում 2016 թ. արտադրվել է մոտ 7,5 մլն լիտր գինի, ինչը 14 տոկոսով ավելի է, քան 2015 թ.: Արտահանման առումով ունենք նույնպես լավ ցուցանիշ՝ 2016 թ. արտահանվել է ավելի քան 1,8 մլն. լիտր գինի, որը 37 տոկոսով ավելի է, քան 2015 թ.: Գործընկերներս խոստացել են, որ 2017 թ. վերլուծությունը դեռ ավարտված չէ, բայց դինամիկան պահպանվում է և նույնպես դրական է»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր Հայաստանում ունենք ֆրանսիական, իտալական, գերմանական տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած գինու գործարաններ, ունենք արգենտինական, ամերիկյան, շվեյցարական և իտալական ներդրումներ, և ներդրողների մեջ զգալի մաս են կազմում սփյուռքահայ գործընկերները: «Ուրախալի է նաև, որ ունենք ներքին ներդրումների աճ: Սա չափազանց կարևոր փաստ է, որովհետև տնտեսության մեջ ներքին ներդրումների աճ ունենալու դեպքում համոզված ենք, որ կունենանք նաև մեծածավալ արտաքին ներդրումներ: Հայաստանը բաց է գինու, խաղողագործության և այլ ոլորտներում մեծածավալ ներդրումների ներգրավման համար, և պատրաստ ենք մեր գործընկերների հետ աշխատել՝ լավագույն գործարար միջավայրն ապահովելու ներդրողների համար: Իսկ այս համաժողովը Հայաստանի համար, կարծում եմ, յուրահատուկ հարթակ է՝ աշխարհի տարբեր երկրներից լավագույն մասնագետների հետ քննարկելու գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը, համագործակցության նոր կապեր ստեղծելու հայկական գինեգործության զարգացման համար և նոր փոխշահավետ նախագծեր ձևակերպելու մեր միջազգային գործընկերների հետ», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը լավ տրամադրություն է մաղթել մասնակիցներին և հույս հայտնել, որ համաժողովից հետո կձեռնարկվեն շատ ավելի գիտակցված և որոշակի քայլեր, որպեսզի այս ոլորտը լավ զարգանա:
Գինու միջազգային համաժողովը նախաձեռնել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Այն անցկացվում է «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրի ներքո: Համաժողովի նպատակն է՝ շահագրգիռ մասնագետներին և ընկերություններին միջազգային հարթակ տրամադրելու միջոցով վերհանել ոլորտի զարգացման, ներդրումների ներգրավման, մասնագիտական կարողությունների ամրապնդման, գործարար և գիտական հետագա համագործակցության հեռանկարները:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (148)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS