X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պոլսի հայոց պատրիարքի տեղապահը ընտրությունների անցկացման հարցով նամակ է հղել Էրդողանին


* 21-11-2017, 15:33 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 742 անգամ


Պոլսի հայոց պատրիարքի տեղապահը ընտրությունների անցկացման հարցով նամակ է հղել ԷրդողանինErmenihaber.am: Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքի տեղապահ Գարգեին արքեպիսկոպոս Բեքչյանը նոյեմբերի 20-ին նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտարարություն է տարածել պատրիարքությունը:
Ըստ հայտարարության՝ տեղապահ Բեքչյանը նամակում անդրադարձել է պատրիարքի ընտրությունների հարցին: Նշվում է, որ Բեքչյանը ևս մեկ նամակ ուղարկել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարություն: Այս նամակում նույնպես ներկայացվում է պատրիարքի ընտրության հարցը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ վերջին շրջանում Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման հարցը կրկին հայտնվել էր փակուղում: Պատրիարքարանի և ընտրությունները կազմակերպող Նախաձեռնակ մարմինը, ըստ սահմանված կարգի, ընտրությունների անցկացման մասին տեղեկացնող նամակ էր ուղարկել Ստամբուլի նահանգապետարան: Պետական մարմինը սահմանված ժամկետներում որևէ պատասխան չէր տվել: Դրան զուգընթաց համայնքում խոսակցությաններ էին տարածվել, թե պետությունը Բեքչյանին չի ճանաչում որպես տեղապահ: Նման պնդում է արել Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Վերջինը նշել էր, պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (320)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS