X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱԻՆ-ն Իրանին օգնություն է առաջարկել


* 13-11-2017, 12:36 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 356 անգամ


ԱԻՆ-ն Իրանին օգնություն է առաջարկել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի դիվանագիտական խողովակներով՝ և Հայաստանում Իրանի դեսպանատան, և Իրանում Հայաստանի դեսպանատան միջոցով արդեն կապ է հաստատել Իրանի իշխանությունների հետ:

«Առաջարկվել է Հայաստանի ԱԻՆ-ի օգնությունն աղետի հետևանքների վերացման գործընթացում»,-Panorama.am-ին հայտնել է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:

Նախարարության որոնողափրկարարական ստորաբաժանումը բերված է բարձր պատրաստականության: Հայաստանում սպասում են իրանական կողմի արձագանքին. «Եթե Իրանից ասեն, որ փրկարարական թիմի մեկնման կարիքը կա, Հայաստանը միանգամից օգնություն կտրամադրի»:

ԱԻՆ-ից փորձում են կապ հաստատել նաև «Կարմիր մահիկ» միջազգային կազմակերպության հետ:

Վերջին տվյալներով, Իրան-Իրաք սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 2 500-ի, առնվազն 210 մարդ է մահացել: 70 հազար մարդ անօթևան է մնացել:

Իրանի նախագահին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախագահը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2017 (226)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS