X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ուսանողների դասադուլը շարունակվում է. օր 3-րդ՝ ուղիղ միացում(տեսանյութ)


* 9-11-2017, 12:12 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 659 անգամ


Ուսանողների դասադուլը շարունակվում է. օր 3-րդ՝ ուղիղ միացում(տեսանյութ)A1plus.am: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը որոշեց մտնել ԵՊՀ մասնաշենքեր՝ ստուգելու՝ արդյո՞ք դաս անցկացվում է։ Պարզվեց՝ լսարանները դատարկ էին։ Ըստ դասախոսների՝ տարբեր ֆակուլտետներում տարբեր թվով ուսանողներ են ներկայացել, բայց չեն հերքում, որ լիարժեք դասապրոցես չկա։

Արդեն 3-րդ օրն է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ Ուսանողները պայքարում են՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման, ինչը նախատեսված է նոր օրենքի նախագծով։

Այսինքն, ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:

Երեկ ուսանողները հանդիպել են ԿԳ նախարարի հետ, քննարկել մտահոգող հարցերը, իսկ մեկ օր առաջ հրաժարվել են մասնակցել Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, քանի որ ԶԼՄ-ների ներկայությունը չի ապահովվել։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2017 (226)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS