Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում


* 8-11-2017, 14:18 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 794 անգամ


Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվումErmenihaber.am:Վանի Գևաշ (պատմ. Ոստան-EH) շրջանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Սբ. Թովմաս կիսավեր եկեղեցին այժմ օգտագործվում է որպես ախոռ:
Վանա լճի ափից ոչ հեռու 400 մետրանոց բարձունքի վրա 10 կամ 11-րդ դարում կառուցված եկեղեցում ամփոփված են եղել Թովմաս առաքյալի մասունքները: Եկեղեցին 1671 թվականի վերանորոգումից հետո վերածվել է վանական համալիրի: Պատերին գանձ որոնողների բացած անցքերի ու շինությանը հասցրած վնասների հետևանքով լքված եկեղեցին այժմ կանգնած է փլուզման վտանգի առջև:
Սբ. Թովմաս այցելած թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի հետազոտող-լրագրող Իքրամ Իշլերը, կիսվելով իր տպավորությունների մասին, գրում է.
«Մի ժամանակ այստեղ հավատք կար: Քրիստոսի առաքյալները կային: Հնչում էր հոգևոր երաժշտություն ու պատարագներ էին մատուցվում: Սակայն եկել է այն օրը, որը եկեղեցին որպես ախոռ են օգտագործում»:
Մի քանի տարի առաջ Վանի զբոսաշրջության վարչությունը եկեղեցին հայտարարել է զբոսաշրջային գոտի՝ կոչ անելով այցելություններ կազմակերպել այնտեղ: Հակադարձելով պատկան մարմինների անհետևողականությանը՝ Իշլերը գրում է, որ եկեղեցի այցելելիս զբոսաշրջիկը ախոռ է տեսնելու ու հիասթափություն է ապրելու:
Լրագրողի խոսքով Վանի մշակույթի վարչությունը դեպի եկեղեցի բարձրացող ճանապարհ է կառուցել, սակայն այն իր նպատակին չի ծառայում, քանի որ ասֆալտի բացակայության պատճառով ցեխ է առաջանում՝ ճանապարհն անանցանելի դարձնելով մեքենաների համար:

Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (214)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS