X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչները ծանոթացրել են ոլորտում ունեցած ձեռքբերումներին


* 3-11-2017, 16:11 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 387 անգամ


«Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչները ծանոթացրել են ոլորտում ունեցած ձեռքբերումներինՀՀ առողջապահության նախարարությունում կայացած հերթական հանդիպման ժամանակ «Մայքրոսոֆթ»-ի կառավարական բիզնես զարգացման ղեկավար Եվանգելոս Քրիստաֆիդիսն ընդգծել է, որ հարուստ փորձ ու անհրաժեշտ կարողություններ ունեցող իրենց կազմակերպությունը պատրաստ է համագործակցության համակարգում իրականացվող ծրագրերի թվայնացման և տվյալների մշակման գործում։

Կազմակերպության ներկայացուցիչ Լորենցո Պենգոն ծանոթացրել է առողջապահության ոլորտում աշխարհի բազմաթիվ երկրներում «Մայքրոսոֆթ»-ի ունեցած ձեռքբերումներին ու դերակատարությանը հատկապես հեռաբժշկության, ամպային, ինչպես նաև տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և այլ ուղղություններով։

Նախարարության աշխատակիցներն իրենց հյուրերին ներկայացրել են իրականացվող ծրագրերը, մասնավորապես` էլեկտրոնային առողջապահական համակարգի այժմյան հնարավորություններն ու զարգացման առաջիկա քայլերը։ Քննարկվել է համակարգի հետագա զարգացման գործում «Մայքրոսոֆթ»-ի ենթակառուցվածքների և ամպային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը, պաշտոնատար այլ անձինք։


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (532)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS