X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Շիրակը» մեկ խաղ կխաղա առանց հանդիսականի


* 1-11-2017, 18:00 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: Հաբեթ Հարությունյան | Դիտվել է 450 անգամ


«Շիրակը» մեկ խաղ կխաղա առանց հանդիսականի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստի օրակարգում է եղել Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության Շիրակ -Ալաշկերտ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը:Հանդիպման ավարտից հետո «Շիրակի» աշխատակիցը հարվածել էր «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին: Մինչ այդ, տրիբունայից հայհոյանքներ էին հնչել Խաշմանյանի հասցեին, իսկ վերջինս պատասխանել էր: ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշել է որակազրկել «Շիրակի» ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանին՝ մրցակցի մարզչին հարվածելու համար եւ որակազրկել նրան 5 խաղով: Բացի այդ, «Շիրակը» տնային մեկ խաղ կանցկացնի առանց հանդիսականի՝ մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար:Կարգապահական կոմիտեն 10 խաղով որակազրկել է նաեւ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին՝ անվայել պահվածքի համար: Ի դեպ, կարգապահական կոմիտեի նիստի արձանագրության մեջ նշվում է, որ սա Խաշմանյանի մասնակցությամբ երրորդ դեպքն էր: Նշված որակազրկումներից բացի, «Շիրակը» տուգանվել է 300 հազար, իսկ «Ալաշկերտը» 200 հազար դրամով:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2017 (226)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS