X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է


* 31-10-2017, 15:25 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 933 անգամ


«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:

Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգևորականի մասին: Հոգևոր և բարոյական քարոզ իրականացնող անձը նաև ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ինչը համարվում է ապօրինի որս:

Ըստ մեր տվյալների լուսանկարներում պատկերված անձը Տեր Ղևոնդ քահանա (Արարատ) Գափոյանն է՝ Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվը:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սպանված թռչունները մկնաճուռակների տարատեսակներ են: Նախնական տվյալներով առաջին լուսանկարում տափաստանային մկնաճուռակն է, իսկ մյուսում՝ մարգագետնային մկնաճուռակ:

«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է

«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է

Երկու տեսակներն էլ ընդգրկված են ՀՀ կարմիր գրքում, ինչպես նաև միջազգային IUCN Կարմիր ցուցակում: Մարգագետնային մկնաճուռակը Հայաստանում բնադրում է միայն ծայր հյուսիս-արևմուտքում, չուի ժամանակ հանդիպում է հանրապետության համարյա ամբողջ տարածքում: Հայկական պոպուլյացիայի հիմնական մասը բնադրում է «Արփի լիճ» ազգային պարկում: Նախնական գնահատմամբ՝ հանրապետությունում այն կազմում է 5-10 բնադրող զույգեր:

Տափաստանային մկնաճուռակը հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է: Նկատվել է Աբովյանի, Արտաշատի, Սևանի և այլ շրջաններում, առավելապես, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում: Տափաստանային մկնաճուռակը դասվում է Հայաստանի բնադրող չվող տեսակների թվին: Հայաստանում ընդհանուր թվաքանակը հայտնի չէ: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Նշենք, որ լուսանկարների մեծ մասը հրապարակվել են 2011-2012թթ.-ին և մի մասն էլ արվել են ոչ Հայաստանում:

Ուշագրավ են Տեր Ղևոնդ քահանա Գափոյանի մեկնաբանությունները նշված լուսանկարներին:

Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է

«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2017 (226)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS