X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վրաց իշխանությունները չեն կարող միջնորդել, որ ՀՀ-ն օգտվի Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթգծից, պետք է բանակցեն Ադրբեջանն ու Հայաստանը.Tert.am


* 31-10-2017, 10:49 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 457 անգամ


Վրաց իշխանությունները չեն կարող միջնորդել, որ ՀՀ-ն օգտվի Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթգծից, պետք է բանակցեն Ադրբեջանն ու Հայաստանը.Tert.amTert.am: Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթգծի նշանակությունը ոչ միայն տարածաշրջանային է, այլև՝ միջազգային, որովհետև ճանապարհը կապում է ոչ միայն Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, այլև՝ Չինաստանի արևմտյան հատվածին, Ղազախստանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վրացի փորձագետ Գելա Վասաձեն:

«Նույն գնացքը կարող է հասնել անգամ Լոնդոն, բայց քիչ հավանական է, որ որևէ մեկը ցանկանա դեպի Լոնդոն բեռնափոխադրումներ իրականացնել: Ցավոք, այս պրոյեկտին չի մասնակցում Հայաստանը: Մի կողմից՝ սա իհարկե շատ վատ է, բայց մյուս կողմից դա է իրական քաղաքականությունը: Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չլիներ, ապա տարածաշրջանը միանգամայն այլ կերպ կզարգանար, Հայաստանը կլիներ այս պրոյեկտում: Տարածաշրջանային զարգացումը միանգամայն այլ կերպ կընթանար, եթե չլիներ նաև, օրինակ՝ վրաց-ռուսական պատերազմը»,- ասաց Գելա Վասաձեն:

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը դրակա՞ն է վերաբերում Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթգծի բացմանը, ապա Վասաձեն նշեց, որ իր կարծիքով ՌԴ համար այն խնդիրներ չի հարուցում, որովհետև երկաթգիծը մրցակցային չէ:

«Եթե Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթգիծը ձգվեր Հայաստանով դեպի Իրան, Իրանը ևս ներգրավված լիներ, ապա գուցե ՌԴ համար սա խնդիրներ առաջացներ, որովհետև մրցակցություն կլիներ, իսկ նման որոշում չկա»,-նշեց վրացի փորձագետը:

Նա նշեց, որ երկաթգծի բացմամբ չեն լուծվում քաղաքական հարցեր, լուծվում են տնտեսական հարցեր:

«Սա մեգապրոյեկտ չէ: Իհարկե, տնտեսական խնդիրների հետևում միշտ էլ կարելի է գտնել քաղաքական ենթատեքստեր, բայց ես չեմ կարծում, որ սա այդ դեպքն է: Լոգիստիկ ուղիների միջոցով քաղաքական հարցերը չեն լուծվում: Նման բազում ճանապարհներ կան, եթե քաղաքական խնդիրների լուծման անհրաժեշտություն լիներ, ապա նախորդ ուղիները կլուծեին այդ հարցը, կարիք չէր լինի ևս մեկը բացել»,-ավելացրեց Գելա Վասաձեն:

Հարցին՝ արդյոք Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթգծով Հայաստանը չի՞ կարողանա բեռնափոխադրումներ իրականացնել, եթե Վրաստանի իշխանությունները միջամտեն, ապա փորձագետը պատասխանեց. «Ես կարծում էի, որ դա հնարավոր է: Ես իմ հարցազրույցներում անգամ խոսել էի այս հավանականության մասին: Բայց ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքեցին դրան և հայտարարվեց, որ դա հնարավոր չէ, որովհետև Ադրբեջանը երկաթգծի կառուցմանը համաձայնել է այն պայմանով, որ իրենք պետք է զբաղվեն մենեջմենթով: Այսինքն՝ Ադրբեջանը պետք է որոշի, թե ով կարող է բեռնափոխադրումներ անել: Դա կախված Ադրբեջանից: Եթե Ադրբեջանն ու Հայաստանը բանակցություններ անցկացնեն, ապա գուցե սա հնարավոր դառնա»:

Դիտարկմանը, թե Ադրբեջանից արդեն հայտարարել են, որ քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, ապա դա հնարավոր չէ, Գելա Վասաձեն նշեց, որ հարցը կարող է բանակցությունների առարկա դառնալ, իսկ Վրաստանը կարող է միայն հույս հայտնել, որ այդ բանակցությունները դրական ավարտ ունենան:

«Վրաստանն այն պետություններից է, ով ամենից շատն է շահագրգռված, որ ԼՂ հակամարտությունը կարգավորվի: Հասկանալի է, թե ինչու: Կարծում եմ, որ Հայաստանից ու Ադրբեջանից հետո այս հակամարտությունն ամենից շատ վնասում է Վրաստանին»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ տեսնո՞ւմ է հավանականություն, որ Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթգծի շահագործման շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ սկսեն, ապա Վասաձեն պատասխանեց, որ ամեն դեպքում չի տեսնում խոչընդոտներ այդ բանակցությունների համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2017 (226)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS