X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերաօծման 2 ամյակն է նշել


* 30-10-2017, 19:15 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 439 անգամ


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերաօծման 2 ամյակն է նշել
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ գյումրեցիներին հայտնի Գեղցոնց ժամ: Գյումրու Հայորդյաց տանը կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման 2 ամյակին նվիրված համերգային միջոցառում: Եկեղեցին կառուցվել է 1870-1880 թթ-ին՝ երկու քահանա եղբայրների համատեղ ջանքերով: 1988 թ.-ի աղետի հետեւանքով եկեղեցին խոնարհվել էր, իսկ 2003 թ.-ին՝ ինքնափլուզվել։ Կանգուն էր մնացել միայն ժամերգության գավիթը։ Այսօր արդեն խոնարհված եկեղեցին վերակառուցված է: 2015 թ.-ի հոկտեմբերի 17-ին կատարվել է օծման եւ բացման արարողությունը: Սբ. Գրիգոր լուսավորչի անվան Աստծո տունն արդեն 2 տարի է, ինչ իր դռները բացել է հավատավոր ժողովրդի առջեւ: Հոգեւոր հովիվների շնորհիվ եկեղեցում ստեղծվել է Երիտասարդաց միություն, երգչախումբ ու դպրաց դաս: Եկեղեցում կատարվում են ժամերգություններ, պատարագներ, հոգեւոր դասեր եւ այլ արարողակարգեր: Եկեղեցու վերաօծման 2 ամյակը շնորհավորել են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները՝ իրենց երաժշտական կատարումներով: Ներկա են եղել նաեւ Գյումրիում տեղակայված հայկական զորամասերից մեկի զինծառայողները:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2017 (226)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS