X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ուկրաինայում հայ գործարար է սպանվել


* 18-10-2017, 07:36 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 984 անգամ


Ուկրաինայում հայ գործարար է սպանվել
Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում սպանվել է «Ապարան» ԲԲԸ կոշիկի գործարանի 54-ամյա տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը: Այս մասին հաղորդում է mk.ru կայքը։
Գործարարը սպանվել է հոկտեմբերի 16-ի 11:00-ին իր աշխատասենյակում՝ ատրճանակից արձակված մի քանի կրակոցներից: Ըստ ոստիկանության տվյալների՝ մինչև կրակոցները հարձակվողի եւ զոհի մեջ վիճաբանություն է տեղի ունեցել:
Կասկածյալն արդեն ձերբակալվել է: Նրան հարցաքննում են, իսկ հանցագործության շարժառիթը դեռևս հայտնի չէ:

Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից էր: Եղել է Ուկրաինայի Մերձկարպատների մարզի Հայերի միության ներկայացուցիչը: ԽՍՀՄ սպորտի վարպետը բռնցքամարտի գծով ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում և դարձել համամիութենական մրցումների հաղթող, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր:

90-ականներին նա տեղափոխվել է Մերձկարպատներ: Ղեկավարել է տեղի «Արարատ» հայկական մշակութային միությունը:
Նշենք, որ Անդրանիկ Նիկողոսյանը եղել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթողի տեղադրման նախաձեռնողը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (189)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS